Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենա է խափանվել
Հունվարի 23-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ում քաղաքացու ավտոմեքենան խափանվել է և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հհրշեջ-փրկարարները ավտոճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 34 DN 426 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ա.):