211652_close_icon

Թուրքիան մաքսանենգ ապրանքների առգրավմամբ աշխարհում 2-րդն է

views-count568 դիտում article-date 19:48 19-05-2025
Թուրքիան հայտնվել է մաքսային կետերում առգրավված կեղծ ապրանքների թվով առաջատար երկրների շարքում։

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) և «ԵՄ մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) տվյալներով՝ 2020-2021 թվականներին սահմանային անցկատերում առգրավված ապրանքների քանակությամբ Թուրքիան դարձել է աշխարհի երկրորդ երկիրը:
Ցանկը գլխավորում է Չինաստանը, իսկ երրորդ տեղում Հոնկոնգն է։

Նշվում է, որ առգրավված ապրանքների մեծ մասը եղել են խնամքի կոսմետիկ պարագաներ և կոշկեղեն: 

Թեև այս ցուցանիշը խոսում է Թուրքիայի ակտիվ վերահսկողության մասին, կեղծ ապրանքների շրջանառությունը շարունակում է լուրջ ռիսկեր առաջացնել ինչպես հարկային կորուստների, այնպես էլ սպառողների առողջության տեսանկյունից։ 

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր