211652_close_icon

Թուրքիան աշխարհում 159-րդն է մամուլի ազատության ինդեքսով

views-count1795 դիտում article-date 19:18 02-05-2025
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։ 2025-ին մամուլի ազատությունը շարունակել է անկում ապրել՝ հասնելով  ցածր մակարդակի։

Նշվում է, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունը շարունակում է մնալ ամենատարածվածը մամուլի ազատության վրա ճնշում գործադրելու տեսանկյունից։

180 երկրների շարքում Թուրքիան նախորդ տարվա համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով՝ զբաղեցնելով 159-րդ տեղը։

Մամուլի ազատություն ունեցող երկրների շարքը գլխավորում է Նորվեգիան։ Այդ երկրին հաջորդում են Էստոնիան, Հոլանդիան, Շվեդիան, Ֆինլանդիան և
Դանիան։

Աղբյուր՝ ermeihaber.am

Նմանատիպ նյութեր