211652_close_icon
views-count3176 դիտում article-date 15:25 18-08-2022

Փողոցային առեւտուրը կպատժվի տուգանքով՝ վաճառված ապրանքի առգրավմամբ․ Հրաչյա Սարգսյան․ NEWS.am

Մենք առաջարկել ենք օրենքի նախագիծ, որով փողոցային առեւտրի արգելքի խախտումը կպատժվի տուգանքով՝ վաճառված ապրանքի առգրավմամբ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Գրում է NEWS.am-ը։

Նա պարզաբանեց, որ առաջին անգամ տուգանքը կկազմի 70 հազար դրամ, իսկ 2-րդ անգամ՝ մեկ տարվա ընթացքում՝ 200 հազար դրամ։

Սարգսյանը հավելեց, որ պարենային ապրանքների դեպքում առգրավված ապրանքը կոչնչացվի, իսկ մնացած դեպքերում Երեւանի քաղաքապետարանը կդիմի դատարան։ «Արգելքը վերաբերելու է սննդամթերքի եւ խաղալիքների վաճառքին։ Այս փոփոխությունը չի տարածվում ծաղկի առեւտրի վրա։ Աճ է գրանցվել Երեւանի կենտրոնում գտնվող այս տարածքներում փողոցային առեւտրի ոլորտում։ Պարբերաբար աշխատանքներ ենք տանում անվտանգության եւ սանիտարահիգիենիկ խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասաց Սարգսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր