211652_close_icon

Թուրքիան եվրոպական արտադրանքի ամենամեծ սպառողներից է

views-count598 դիտում article-date 22:27 16-05-2025
Եվրոպայի վիճակագրական գրասենյակը (Eurostat) հրապարակել է Եվրամիության (ԵՄ) և եվրոյով իրականացված առևտրաշրջանառության մարտի տվյալները: Հայտնում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ 2025-ին 2024-ի նույն ամսվա համեմատ իրականացվել է 15.2 տոկոսով ավելի շատ արտահանում, ինչի արդյունքում արտահանման ծավալը հասել է շուրջ 255 մլրդ եվրոյի:

Ներմուծումների ծավալն աճել է 10.4 տոկոսով՝ հասնելով շուրջ 220 մլրդ դոլարի:

Նշվում է, որ ԵՄ-ի անդամ երկրներից ամենից շատ եվրոյով ներմուծում իրականացրել է ԱՄՆ-ն (71.4 մլրդ), Մեծ Բրիտանիան (30.8 մլրդ), Շվեյցարիան (20.9 մլրդ), Չինաստանը (17.9 մլրդ) և Թուրքիան (10.2 մլրդ):

Հատկանշական է, որ Թուրքիան հայտնվել է նաև դեպի ԵՄ երկրներ ամենից շատ արտահանումներ իրականացրած երկրների թվում: Այս դեպքում Թուրքիայի կողմից արտահանված ապրանքների ծավալը կազմել է ավելի քան 9 մլրդ եվրո: 

Նմանատիպ նյութեր