211652_close_icon

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ

views-count1654 դիտում article-date 19:35 14-05-2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ:

«Մեր հանձնառությունն է հնարավորինս հեշտացնել ձեր բուժօգնություն ստանալու գործընթացը, հարթել արհեստական դժվարություններ առաջացնող խնդիրները, իրազեկել առողջապահական ծրագրերի մասին»,- նշել է նախարարը` հավելելով, որ շարունակական այս հանդիպումների նպատակը տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական խնդիրների մասին հենց առաջին ձեռքից իմանալն է:

Պետական պատվերից օգտվելու, սքրինինգային ծրագրերի շահառու դառնալու, ինչպես նաև` քրոնիկ հիվանդություններ ունեցողների բուժօգնության կազմակերպման և դեղապահովման կարգի մասին մանրամասն պարզաբանումներ է տվել Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նորից հիշեցրել է` Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը չի զրկում պետական պատվերով տրամադրվող բուժսպասարկման հնարավորությունից:
«Քաղաքացիական ՀԱԲ» ՀԿ-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը կանայք բարձրացրել են հարցեր, որոնց մի մասին նախարարը տեղում տվել է լուծումներ, համապատասխան ստորաբաժանումներին` հանձնարարականներ:

Ամփոփիչ խոսքում նախարարը նշել է, որ այս պահին ֆինանսական խնդիրներ առաջացնող որոշ հարցեր լուծվելու են առողջության համապարփակ ապահովագրության ներդրմամբ:

Նմանատիպ նյութեր