Սադրվեց ընդդիմադիրների կողմից, եղավ վեճ, որի մեջ մեղր չեն բաժանում, դժվար թե ներողություն խնդրի․ Արման Եղոյանը Փաշինյանի՝ «hամբալ» ասելու մասին
Դահլիճում տեղի ունեցածը սադրվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից, տեղի ունեցավ որոշակի վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեն բաժանում:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած վիճաբանությանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է ընդդիմադիր պատգամավորներին և անվանել «համբալ»:
«Բայց կհամաձայնեք ինձ հետ, որ դա ամենևին նորմա չէ: Վարչապետի դեպքում նման պորռթկումներ, այն էլ վեճի ժամանակ կարող են լինել հազարից մեկ անգամ: Նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են, և մարդիկ՝ քաղաքական գործիչները, իրար հաճախ որոշակի վիրավորական բառերով կարող են դիմել»,- ասաց նա:
Հարցին ներողություն պե՞տք է խնդրի Փաշինյանը քաղաքացիներից, Եղոյանն ասաց, որ քաղաքացիները ի՞նչ կապ ունեն, կոնկրետ մարդկանց է դիմում։
Ճշտող հարցին էլ՝ կոնկրետ մարդկանցից կխնդրի՞ ներողությունը, նա արձագանքեց.
«Դժվար թե, որովհետև դա հասկանում եք, իսկ այդ կոնկրետ մարդիկ իրենց ասածների համար ներողություն խնդրո՞ւմ են»: