211652_close_icon

Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների

views-count2626 դիտում article-date 13:27 11-05-2025
Հայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում:

Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։

73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն Աղայանը (երկուսն էլ՝ Ռուսաստան), սակայն նրանք ևս չեն կարողացել մեդալ նվաճել:

81 կգ քաշային կարգում Գրիգորի Պասևինը (Հայաստան) առաջին գոտեմարտում հաղթել է չինացի մարզիկին, սակայն երկրորդ փուլում պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Կարապետյանին:

 

Նմանատիպ նյութեր