Շախմատի օլիմպիադան ավարտվեց չինական տրիումֆով. մեր հավաքականները մնացին առանց մեդալների
Բաթումիում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադան:
Ավարտվեց այն չինական շախմատի լիակատար տրիումֆով: Տղամարդկանց և կանանց պայքարում Չինաստանի հավաքականը չեմպիոն հռչակվեց:
Չինաստանի տղամարդկանց հավաքականը հաղթող դարձավ` վաստակելով 18 միավոր: Արծաթե մեդալը նվաճեց ԱՄՆ-ի հավաքականը, իսկ Ռուսաստանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Կանանց պայքարում Չինաստանի հավաքականը նույնպես18 միավորով 1-ին տեղը գրավեց: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ուկրաինան, երրորդը՝ Վրաստանի հավաքականն էր:
Ինչ վերաբերում է [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/05/1106905/]Հայաստանի հավաքականներին[/url], ապա տղամարդիկ ոչ-ոքի խաղացին Գերմանիայի հետ, վաստակեցին 16 միավոր և զբաղեցրեցին մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
Հայաստանի կանանց հավաքականը, որը մինչև վերջ հավակնում էր մրցանակային տեղերի, վերջին տուրում պարտվեց Վրաստանի հավաքականին՝ 1:3:
Արդյունքում մեր աղջիկները 16 միավորով մրցաշարն ավարտեցին 6-րդ տեղում, սակայն բոլոր դեպքերում, պետք է արժանին մատուցել նրանց, որոնք ընդհանուր առմամբ շատ լավ հանդես եկան օլիմպիադայում: