211652_close_icon
views-count1168 դիտում article-date 17:17 19-05-2015

Հայաստանի թաեքվոնդիստները մնացին առանց մեդալների

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում ավարտվեց թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը: 141 երկրների մարզիկների թվում էին մեր երկրի հինգ պատվիրակ: Նրանցից առավել հաջող հանդես եկավ 22-ամյա Սերգեյ Վարդազարյանը (63 կգ): Նա իր հաշվին անընդմեջ չորս հաղթանակ գրանցեց և եզրափակեց լավագույն հնգյակը: Բացի այդ, վաստակավոր մարզիչ Արսեն Ավետիսյանի աշակերտը ձեռք բերեց վարկանիշային 25,92 միավոր: Օլիմպիական վարկանիշային իր միավորների քանակը հարստացրեց նաև (12,7 միավորով) Եվրոպայի փոխչեմպիոն Արման Երեմյանը (80 կգ): Հեղինակավոր այդ վարպետը տոնեց ընդամենը մեկ հաղթանակ: Նա ձախողումը իր ընտրած սխալ տակտիկայի հետևանք համարեց: Մեր մյուս երեք մարզիկների մրցելույթները դժգոհելու տեղիք տվեցին, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր