Բաքու-2015. Հայ մարզիկները մնացին առանց մեդալների
Բաքում ընթացող Եվրոպական առաջին մարզական խաղերի 6-րդ օրը Հայաստանի մարզիկները մնացին առանց մեդալների:
Ազատ ոճի ըմբիշ, մինչև 125 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերինաձեն բրոնզե մեդալի համար պայքարում 0:3 հաշվով պարտվեց Վրաստանի ըմբիշ Գենո Պետրիաշվիլիին:
Շատ ավելի մոտ էր բրոնզե մեդալին թաեքվանդոյի 80 կիլոգրամ քաշայինների մրցաշարում հանդես եկող Արման Երեմյանը: Առաջին և երկրորդ մրցափուլերից հետո նա հաղթում էր դանիացի Ռիչարդ Օրդմանին, սակայն երրորդ փուլում կորցրեց իր առավելությունը և պարտվեց 4:8 հաշվով: