211652_close_icon

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարման վերսկսման հարցը. Ուշակով

views-count616 դիտում article-date 17:23 10-05-2025
Ամերիկյան կողմի հետ քննարկում ենք Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման,  հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք բանակցություններ են վարել Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումները վերսկսելու հարցում Վաշինգտոնի հնարավոր օգնության շուրջ:

Տարբերակների թվում է ամերիկյան ներդրողների կողմից «Հյուսիսային հոսք» գազատարի մասնաբաժնի գնումը։

Նմանատիպ նյութեր