211652_close_icon

Ռուսաստանը շահագրգռված չէ դեպի Եվրոպա գազի մատակարարման դադարեցմամբ․ Պեսկով

views-count1096 դիտում article-date 14:38 25-07-2022
Ռուսաստանը շահագրգռված չէ դեպի Եվրոպա գազի մատակարարման դադարեցմամբ, Ռուսաստանը պատասխանատու գազ մատակարարող է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ Ռուսաստանը եղել է, կա եւ մնում է երկիր, որը մեծապես երաշխավորում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։

Նրա խոսքով՝ Գազպրոմի հետ երկխոսություն կա, բոլոր եղանակները կարող են եւ պետք է քննարկվեն միայն այս մակարդակով։  

«Մյուս կողմից, եթե Եվրոպան շարունակի իրեն հարվածող սահմանափակումների եւ պատժամիջոցների բացարձակ անխոհեմ կիրառման ճանապարհը, ապա իրավիճակն այստեղ այլ կլինի։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Ռուսաստանը շահագրգռված չէ  դեպի Եվրոպա գազի մատակարարման դադարեցմամբ»,- շեշտել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր