211652_close_icon

«Շուշի. Վերադարձ լինելու է». միջոցառում՝ նվիրված Շուշիի ազատագրման օրվան

views-count697 դիտում article-date 18:26 08-05-2025
Սույն թվականի մայիսի 8-ին՝ ժամը 18:30-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում (ք. Երևան, Սայաթ-Նովա 19) տեղի կունենա Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառում՝ «Շուշի. Վերադարձ լինելու է» խորագրով։

Միջոցառմանը կմասնակցեն ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, Արցախի Հանրապետության պետական պաշտոնյաներ, ինչպես նաև հասարակական-քաղաքական ու հանրային գործիչներ։ Միջոցառման երկրորդ հատվածում նախատեսվում է «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոցի ուսանողների հավաստագրման արարողությունը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակ
 

Նմանատիպ նյութեր