Ավտոշքերթ՝ Երևանից դեպի Շուշի և Ստեփանակերտ՝ նվիրված Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին և Շուշիի ազատագրման օրվան. լուսանկարներ
Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիան Շուշիի ազատագրման 23-րդ և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպել է ավտոշքերթ Երևան-Շուշի-Ստեփանակերտ երթուղով:
Ավտոշքերթը մեկնարկեց մայիսի 8-ին Արցախի փողոցից: Մասնակցում են 23 ռետրո (ավելի քան 40 տարեկան) ավտոմեքենաներ:
Այն իրականացվում է մոտ 20 կազմակերպությունների աջակցությամբ:
[b]«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ[/b]-ն, ողջունելով այս գեղեցիկ և հայրենասեր նախաձեռնությունը, նույնպես մասնակցեց միջոցառմանը: