211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Երևանում․ մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր դուստրը մահացել է բժիշկների կողմից սխալ դեղորյաքով բուժման հետևանքով

views-count4330 դիտում article-date 09:51 08-05-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բելլա Բ․-ն իրենց հայտնել է առ այն, որ իր 57-ամյա դուստրը, ունենալով օնկոլոգիական հիվանդություն, բուժում է ստացել Տիգրան Մեծ 12 հասցեում գործող «Հու Ֆու» գրասենյակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը քննիչներին հայտնել է, որ  բուժման ընթացքում սխալ դեղորյաքով և բուժման արդյունքում դստեր՝ Լիդիա Խ․-ի առողջական վիճակը կտրուկ վատացել է և 2024թ.-ին հունիսի 30-ին դուստրը մահացել է:

Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր