211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում՝ «Toyota» սերվիսի հարևանությամբ, բախվել են «BMW», «Hongqi» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count11818 դիտում article-date 23:07 30-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Toyota» սերվիսի հարևանությամբ, բախվել են «BMW», «Hongqi» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Զոհրաբ Պետրոսյանն ու պարեկ Գոռ Հովհաննիսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր