Հարվարդի համալսարանը կզրկվի հարկերից ազատված կարգավիճակից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարվարդի համալսարանը կզրկի հարկերից ազատված լինելու կարգավիճակից։
Այս մասին նա գրառում է կատարել իր Truth Social հարթակում։
«Մենք Հարվարդը կզրկենք հարկերից ազատված լինելու կարգավիճակից։ Նրանք դրան են արժանի»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Իր հերթին Reuters գործակալությունը հիշեցնում է, որ հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը սառեցրել է ԱՄՆ-ի մի շարք խոշոր համալսարանների դաշնային ֆինանսավորումը, մեկնարկել է հետաքննություններ, չեղարկել ուսանողական վիզաները և այլ պահանջներ ներկայացրել։ Այս ամենն ԱՄՆ վարչակազմը բացատրել է համալսարանների «հակասեմական, հակաամերիկյան, մարքսիստական և արմատական ձախ» դիրքորոշմամբ։