211652_close_icon

Հանուն հանրային և ազգային համերաշխության. Հայաստան-Արցախ ՀԵՄ-ը և «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը հուշագիր են ստորագրել

views-count604 դիտում article-date 16:09 01-05-2025
Համագործակցություն ավելի մեծ ծրագրերի համար

"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունը և
"Հայաստան-Արցախ" համահայկական երիտասարդական միությունը
ստորագրել են համագործակցության հուշագիր:

Փաստաթղթի հիմքում ընկած է Հայաստանի , Արցախի և Սփյուռքի առջև ծառացած խնդիրների լուծման ընդհանուր տեսլականը։

"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունը և"Հայաստան-Արցախ" համահայկական երիտասարդական միությունն արձանագրում են , որ պատրաստ են ընդհանուր նախագծերի շրջանակներում պայմաններ ստեղծել ներհասարակական երկխոսության խրախուսման համար, գործադրել ընդհանուր ջանքեր հանրային և ազգային համերաշխության հասնելու համար:

Գործակցության հիմքում արցախցիների իրավունքների պաշտպանության, նրանց արդարացի պահանջների իրականացման համար բավարար նախապայմանների ստեղծումն է: Կողմերը վերահաստատել են, որ համատեղ նպատակների շարքում է բարեկամ և գործընկեր երկրների ու ժողովուրդների հետ առավել սերտ կապերի հաստատումն է՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և հայկական Սփյուռքի:

Առաջիկայում «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությույնը և «Հայաստան – Արցախ» համահայկական երիտասարդական միությունը նախատեսում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացում։

Կողմերը ընդգծել են, որ բաց են համագործակցության համար և շարունակելու են համագործակցության լայն դաշտ ձևավորել ընդհանուր արժեքներ և նպատակներ ունեցող հասարակական միավորների և նախաձեռնությունների հետ։

"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն
"Հայաստան-Արցախ" համահայկական երիտասարդական միություն

Նմանատիպ նյութեր