slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Անկարան քուրդ զինյալներին սպառնում է ռազմական գործողություններով
211652_close_icon

Անկարան քուրդ զինյալներին սպառնում է ռազմական գործողություններով

views-count2182 դիտում article-date 20:33 28-04-2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կատարում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սպառնալից հայտարարություն է արել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հասցեին՝ նշելով, որ այն պետք է դուրս գա տարածաշրջանային համակարգից կա՛մ խաղաղ ճանապարհով, կա՛մ «այլ կերպ», դրանով իսկ ակնարկելով ռազմական միջամտության հնարավորությունը: Հայտնում է ermenihaber.am-ը:

«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ», - հայտարարել է Ֆիդանը:

Նա ընդգծել է, որ Թուրքիան չի ընդունի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ նախաձեռնություն կամ գործողություն: Հատուկ նշել է, որ «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) և Սիրիայի իշխանության միջև ստորագրված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի, և պնդել, որ Սիրիայում չպետք է լինի կենտրոնական իշխանությունից դուրս զենք կրելու հնարավորություն:

«Սիրիայում ահաբեկչական տարրերը պետք է ամբողջությամբ վերացվեն»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Թուրքիայի նպատակն է տեսնել Սիրիան որպես միասնական, հարգված և բարգավաճ պետություն:

Նմանատիպ նյութեր