Դավութօղլուն ԱՄՆ-ին հորդորել է զենք չմատակարարել Սիրիայում կռվող քուրդ զինյալներին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունների կողմից Սիրիայում կռվող Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին զենք մատակարարելը Անկարան անընդունելի կհամարի, հաղորդում է Ria Novosti-ն:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ կոալիցիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռները կիրակի 50 տոննա ռազմամթերք են հասցրել Սիրիայի հյուսիսային Խասեքե նահանգում «Իսլամական պետության» դեմ պայքարող զինված խմբավորումներին:
«Ոչ ոք չի կարող համոզել մեզ, որ զենքը չի ընկնի Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների ձեռքը: Այդ փաստը մենք կդիտարկենք որպես քայլ՝ ուղղված Անկարայի դեմ»,-ասել է Դավութօղլուն: