Իրաքում քուրդ զինյալներին հաջողվել է մտնել Սինջար քաղաք
Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքի համար մղվող դաժան մարտերի արդյունքում քրդական աշխարհազորին հաջողվել է մտնել քաղաք: Քաղաքը վերահսկվում էր ԻՊ-ի կողմից:
Reuters գործակալությունը, հղում անելով ականատեսներին, հաղորդում է, որ քաղաքում հարյուրավոր քուրդ գրոհայիններ կան, ովքեր պատրաստվում են Սինջարը մաքրել ահաբեկիչներից:
Սինջարը զավթել էր ԻՊ գրոհայինների կողմից 2014 թվականի վերջին: Այն ռազմավարական կարևոր կետ է համարվում ԻՊ-ի համար, քանի որ կապում է Ռաքքա և Մոսուլ քաղաքները:
Գրոհը քաղաքի վրա սկսվել է երեկվանից: Քրդերի գործողություններին աջակցում են ամերիկյան և միջազգային կոալիցիայի այլ օդային ուժերը: