211652_close_icon

Լարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. 15-ից ավել գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշի տարածքը. ժամանել է Աշտարակի քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count38078 դիտում article-date 11:29 27-04-2025
Այսօր՝ ապրիլի 27-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արդեն 1.5 ժամ է՝ Արագածոտնի մարզի մոտ 15-ից ավել գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Կոշ գյուղի խաչմերուկը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին.

«Մեր պահանջը ոչ քաղաքական է։ Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարությունը, հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ նախարարի գլխավորությամբ, վերանայեն իրենց որոշումն ու չեղյալ հայտարարեն, քանի որ այդ որոշումը մի իսկական գլխացավանք է դառնալու 15-ից ավելի գյուղերի բնակիչների համար։ Տրանսպորտը ոչ միայն թանկացրել են, այլև եթե նախկինում գյուղերից տրանսպորտը հասնում էր մինչև «Կիլիկիա» ավտոկայան, ապա հիմա այն հասնելու է մինչև Աշտարակ, ու այդտեղից մենք էլ երթուղի չունենք դեպքի Երևան։ Առաջ մինչև «Կիլիկիա» ավտոկայան հասել ենք, իսկ դրանց տված նոր ծրագրով ահավոր վիճակ է։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ Բայց պահանջում ենք, որպեսզի որոշումը կայացնեն ի շահ ժողովրդի։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպում է Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, ով առաջարկում է բողոքի ակցիայի մասնակիցներին, որպեսզի գնան քաղաքապետարան, քննարկեն և ինքը պատրաստ է դիմել կառավարությանը, որպեսզի հարցը լուծվի ի շահ քաղաքացու։

Բողոքի ակցիայի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի մեծ թվով պարեկներ՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետի պաշտոնակատար Հուսիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր նույնպես բնակիչների հետ բանակցություններ են վարում, որպեսզի ճանապարհը բացեն, ընդառաջեն քաղաքապետին, մեկնեն քաղաքապետարան՝ տեղում հարցը քննարկելու համար»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր