Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում. մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. պահանջում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր` մայիսի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակավան, Կաքավաձոր, Դիան և Օթևան գյուղերի բանկիչները ի նշան բողոքի փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` հանձինս ՏԿԵ նախարարի և նույն նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարության հետ:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները պահանջում են իրենց գյուղ մտնող նախկին ճանապարհը բացվի, քանի որ այն ավելի է հեշտացնում գյուղացիների ելումուտը գյուղից դեպի Երևան-Գյումրի ճանապարհ, անգամ նշում էին որ գյուղում մի քանի անգամ մարդիկ շտապօգնության կարիք են ունեցել և եթե նախկինում շտապօգնությունը ժամանում էր բավականին օպերատիվ, ապա հիմա նոր բացված ճանապարհը, որը գյուղացիները նաև ողջունում են, դանդաղում է շտապօգնության, հրշեջ ավտոմեքենաների ժամանումը:
Գյուղացիները նշում էին.
«Մեր պահանջը ոչ քաղաքական է, և ոչ էլ չգիտեմ ինչ, պարզապես խնդրում ու պահանջում ենք պատասխանտուներից մեր հարցը լուծել ի շահ բնակչի»:
Այս պահին բնակիչները ճանապարհը բացել են, քանի որ դեպքի վայր է ժամանել Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և բանակցություններ է վարում քաղաքացիների հետ, հասկանալու համար խնդիրը:
Բնակիչները նշում էին` եթե իրենց արդարացի պահանջը չլուծվի, ապա դիմելու են ավելի կտրուկ միջոցների:
Լուսանկարներն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։