«Անցած տարի ապրիլի 23-ին, մենք ավելի լավ վիճակում էինք, քան՝ հիմա»․ Էդուարդ Շարմազանով․ aravot.am
«Անցած տարի ապրիլի 23-ին, մենք ավելի լավ վիճակում էինք, քան հիմա։ Աստված չանի, սա մնաց, եկող տարի ապրիլի 23-ին․․․ չգիտեմ․․․»,- Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՅԴ-ի երիտասարդական կառույցի կազմակերպած ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության հեռացումն առաջնային խնդիր է, քանի որ նրանց գոյության ամեն վայրկյանը թուլացնում է հայկական պետականության հիմքերը, գրում է aravot.am-ը։
«Մենք իշխանություն չունենք, ունենք կոլաբորացիոնիստական ռեժիմ։ Ո՞նց կարելի է անվանել իշխանություն մեկին, որը հրաժարվում է Անկախության հռչակագրից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ աբսուրդ համարելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հանրաքվե պետք է անել՝ հասկանալու համար՝ ժողովուրդը կո՞ղմ է Անկախության Հռչակագրին, թե՝ դեմ։
Ի պատասխան լրագրողների հարցերի, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ չպետք է զարմանալ, որ «ստի ու կեղծիքի խորհրդանիշ ՔՊ խմբակը՝ իրենց թրքահպատակ կառավարչի հետ միասին, սուտ կեղծիք են տարածում ազգային ուժերի և ազգային առաջնորդների վրա»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում