211652_close_icon

Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները կրկին ճանապարհ են փակել

views-count1528 դիտում article-date 09:21 22-04-2025
Այսօր՝ ապրիլի 22-ի վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել են Երեւան մտնող մայրուղին։ Նրանք պահանջում են որ թիվ 25 և  թիվ 59 երթուղու ավտոբուսները հասնեն մինչեւ իրենց գյուղ՝ Պռոշյան և Քասախ:

Հիշեցնենք, որ վերջին անգամ այս համայնքների բնակիչները մայրուղին փակել էին ապրիլի 10-ին: Այն ժամանակ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ցուցարարները հասան նրան, որ թիվ 25 երթուղին կհասնի մինչեւ ՊՆ նախկին շենք, որտեղից կվերադառնա Երեւան, իսկ թիվ 59 երթուղին պետք է հանվի:

Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

Նմանատիպ նյութեր