Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները դարձյալ փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը. երթևեկությունը կաթվածահար է եղել. խցանումը հասնում է մոտ 5 կմ-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ ապրիլի 8-ին, ի նշան բողոքի դարձյալ Պռոշյան և Քասախ գյուղերի հազարավոր բնակիչներ փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքի հատվածը:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը երկկողմանի փակ է, բնակիչները չեն բացում, քանի որ շաբաթ օրը իրենց կողմից իրականացված բողոքի ակցիայից հետո դրական նոտաներ չեն ստացել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ հանձինս նախարար Դավիթ Խուդաթյանի:
Այս պահին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հասարակակակն կարգի պահպանման վարչության պետ Գևորգ Ազիզյանը բանակցություններ է վարում ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի դադարեցնեն իրեց գործողությունները, խնդիրը քաղաքակիրթ ձևով լուծելու համար առաջարկում է, որպեսզի մի քանի հոգանոց պատվիրակություն գնար Կառավաություն, որտեղ պատրաստակամություն են հայտնել հանդիպել ակցիայի մասնկիցներից մոտ 10 հոգու հետ և խնդիրը քննարկել:
Երևանից բողոքի ակցիայի վայր են ժամանել մեծ թվով կարմիր բերետավորներ:
Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի մեծ թվով պարեկները՝ գումարտակի հրանանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կաապետյանի և ոստիկանության Նաիրիի բաժնի մեծ թվով համյանքային ոստիկաններ՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 5-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում:
Պռոշյան և Քասախ գյուղերի մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը, պահանջելով, որպեսզի Կառավարությունը՝ հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չեղյալ հայտարարի իր որոշումը, որով հազարավոր բնակիչների դարձրել է անարդարության զոհ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին.
«Արդար չի, ինչո՞ւ ենք ասում դարձել ենք անարդարութան զոհ, որովհետև նրա կայացրած որոշումը արդար չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ Դ. Խուդաթյանը որոշում է ստորագրել՝ Կոտայքի մարզի միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին, համաձայն որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականցնի «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով: Երթուղու սկզբնակետը գյուղ Պռոշյանն է, վեջնակետը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը:
Ըստ իրենց ներկայացրած տվյալների՝ երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն:
Այդ չակերտավոր բարեփոխումը մի շարք խնդիրներ է ստեղծելու Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչների համար:
Այժմ Երևանի հետ կապը ապահովում է «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն, շաբաթ օրը այս երթուղին դադարելու է գործել, երթուղին էլ աշխատում է գերծանրաբեռնված»:
Գյուղացիների հետ հանդիպել էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Նարիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը և Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։