3843 դիտում
08:46 01-03-2014
Օհանավան և Կարբի համայնքների բնակիչները մտադիր էին փակել Երևան-Վանաձոր ճանապարհը․ ՀԺ
«Հայկաական ժամանակ»֊ը գրում է․ «Երեկ Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի համայնքների բնակիչները ցանկացել են փակել Երևան-Վանաձոր ճանապարհը՝ կապված Արզնի–Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա «ԳԱՀԱ էներջի» ընկերության կողմից ՀԷԿ կառուցելու հետ։
Նրանք պնդում են, որ ՀԷԿ-ը Ապարանի ջրամբարից այնքան ջուր է վերցնելու, որ իրենց խնձորի այգիները ոռոգելու համար ջուր չի մնալու։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին հաջողվել է կանխել երեկվա ակցիան։ Խոսք է գնում, որ ՀԷԿ կառուցողը Սաշիկ Սարգսյանն է։
Օհանավանի ավագանու անդամ Զորիկ Հայրապետյանը «Հժ»-ին պատմել է. որ «ԳԱՀԱ էներջին» խոստացել է գյուղի համար ծրագրեր իրականացնել, իսկ ավագանին տվել է իր համաձայնությունը համայնքի տարածքով 400-500 մմ-անոց խողովակներ անցկացնել։ Բայց հիմա ընկերությունը պատրաստվում է եռակի անգամ մեծ տրամագծով խողովակներ տեղադրել։
Ստացվում է, որ ՀԷԿ-ը ջրամբարից բավականին մեծ ծավալով ջուր է վերցնելու։ Սպասվում է, որ այսօր Կարբիի և Օհանավանի զայրացած բնակիչների «խաթրն առնելու» են գնալու բարձրաստիճան պաշտոնյաներ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2638 դիտում
19:45 20-03-2014
Կասեցվել է Կարբի և Օհանավան գյուղերի ՀԷԿ-ի շինարարությունը
Այս բաժնից
928 դիտում
15:32 12-01-2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
814 դիտում
14:59 12-01-2025
Ո՛չ պարտադրվածն է խաղաղություն, ո՛չ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
1117 դիտում
13:53 12-01-2025
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն․ Նիկոլ Փաշինյան