211652_close_icon

«Թավշյա հեղափոխությունից» հետո մեկնարկած արշավը լրագրողների դեմ նոր դրսևորումներ է ստանում․ ՀԺՄ

views-count1834 դիտում article-date 20:44 21-04-2025
«Հայաստանում լրագրողների դեմ 2018 թ. «թավշյա հեղափոխությունից» հետո մեկնարկած արշավը ոչ միայն շարունակվում է, այլև նոր դրսևորումներ է ստանում:

Գործող իշխանությունն ակնհայտորեն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին: Վերջին շրջանում լրագրողների դեմ իշխանական պատգամավորների հարձակումները, այդ թվում՝ սոցիալական ցանցերում և իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցների անվան տակ հանդես եկող կայքերում թիրախավորման դեպքերը այլ կերպ հնարավոր չէ բացատրել:

․․․ Իշխանական պատգամավորներն իրենց անպատժելի են համարում, քանի որ ոչ միայն հրապարակային չեն դատապարտվում, այլև իրավական որևէ պատասխանատվության չեն ենթարկվում:

Նման երևույթներն անպատժելիության պատճառով վարակիչ և նորանոր դրսևորումներ են ստանում՝ թիրախավորելով լրագրողին և լրագրողի աշխատանքը: Իշխանությունները ցանկացած իրավիճակում քավության նոխազ են դարձնում լրագրողներին՝ ատելություն սերմանելով նրանց նկատմամբ:

․․․ Ոչ ոք չի կարող ցուցում տալ՝ ինչպես աշխատի լրագրողը, ոչ ոք իրավունք չունի նրա վրա գոռալ, վիրավորել լրագրողին, առավել ևս՝ նրա աշխատանքի անհնարինության գործողություններ կատարել:

Լրագրողի գործունեությունը պետք է անխոչընդոտ լինի, լրագրողը որևէ պարագայում չպետք է աշխատի անվտանգային սպառնալիքների ներքո»:

Հայաստանի ժուռնալիստների միություն

 

Նմանատիպ նյութեր