211652_close_icon

Թուրքիան բնական գազի նոր հանքավայր կշահագործի

views-count640 դիտում article-date 20:25 21-04-2025
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ 2026-ին Թուրքիան իր հյուսիսային նահանգում գազի նոր հանքավայր է ունենալու: Հայտնում է ermenihaber.am-ը:

«Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է: Նպատակ ունենք Սաքարյայի գազի հանքավայրի միջոցով հոգալ բոլոր տնային տնտեսությունների բնական գազի կարիքները»:

Նախարարը հավելել է նաև, որ 2028-ին նախատեսվում է գազի արդյունահանման ծավալները հասցնել օրական 40 մլն խմ-ի:

Նշենք, որ Թուրքիան այժմ տեղական գազի հանքավայրերից օրական 9.5 մլն խմ գազ է արդյունահանում:

Նմանատիպ նյութեր