80226 դիտում
10:36 03-10-2016
Երկրապահը հայի տեսակ է. շքերթը սոսկ մկանների ցուցադրություն չէր, այն հայոց անպարտ ոգու ցուցադրություն էր. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ 2
[color=#EF2929]Ընթերցողի դատին ենք ներկայացնում ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ բացառիկ հարցազրույցի 2-րդ մասը.[/color]
[b]- Հարգելի´ Զորավար, տեղյակ ենք, որ 2016 թվականը Երկրապահում հայտարարված էր անկախության 25-ամյակի տարի: Ի՞նչ միջոցառումներով նշեցիք տարեդարձը:[/b]
- Ճիշտ եք նկատել: Մենք անկախության 25-ամյակի միջոցառումները տարեսկզբից ենք անցկացնում: 25-ամյակին էր նվիրված նաեւ այս տարվա երկրապահական ուխտագնացությունը: Հայաստանի բոլոր սահմանամերձ տարածքներում լինելուց հետո երկրապահական եռասերունդ ընտանիքի հազարավոր ներկայացուցիչներով եղանք Արցախի բոլոր բնակավայրերում, բոլոր շեներում, ծննդատներում, հիվանդանոցներում, ծերանոցներում, մանկատներում: Շնորհավորեցինք Արցախի բոլոր առաջին դասարանցիներին, տոնական համերգներ նվիրեցինք Արցախի բոլոր տարածքներին, զորամասերին: Այս տարվա ապրիլյան պատերազմն էլ հայոց անկախության պահպանման համար էր: Եվ այդ պատերազմին նույնպես ակտիվորեն մասնակցեց Երկրապահը:
[b]- Ի՞նչ կարծիքի եք զինվորական շքերթի մասին:[/b]
- Շքերթը սոսկ մկանների ցուցադրություն չէր: Սա հայոց անպարտ ոգու ցուցադրություն էր: Լավ է, շատ լավ, որ ունենք ժամանակակից հզորագույն սպառազինություններ, բայց դրանից բազմապատիկ անգամ կարեւորէ հայոց անպարտ ոգին, կարեւոր է, որ հայոց բանակն այսօր էլ Երկրապահ է, երկրապահական լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն են մեր այսօրվա զինվորականները: Եվ բնական է, որ շքերթին Երկրապահը 2 ստորաբաժանմամբ մասնակցեց` երկրապահ-ազատամարտիկների եւ պատանի երկրապահ կամավորականների` աղջիկ-տղա:
[b]- Ի դեպ, ինչպե՞ս են ընթանում պատանի երկրապահների ուսուցման դասընթացները:[/b]
- 1999-ի դեկտեմբերի 4-ից ես ղեկավարում եմ Սպարապետի հիմնադրած Երկրապահ կամավորականների միությունը: Սա մեծ պարտավորություն է, որ ստանձնել եմ մարտական ընկերներիս եւ առաջին հերթին` Գրետա մայրիկի հորդորով: Ես ամեն ինչ արել եմ Սպարապետի իղձն իրականացնելու համար: Հենց Սպարապետի երազանքն էր Երկրապահի պատանեկան, երիտասարդական կառույցների կայացումը: Ես այսօր կարող եմ հպարտորեն զեկուցել, որ Երկրապահն ունի 63 000-ից ավելի անդամ: Այսօր ԵԿՄ շարքերում են 19 000-ից ավելի ազատամարտիկներ, որոնցից մոտ 5 000-ը` Արցախյան պատերազմի նահատակներ, որոնց մենք երբեք շարքից դուրս չենք համարում: Ունենք մոտ 4 000 Արցախյան ազատամարտի մասնակից հաշմանդամ անդամներ, ունենք տարբեր ոլորտների մասնագետ 18 000 երկրապահ, պատանի երկրապահների թիվը մոտենում է 20 000-ի, իսկ երիտասարդ երկրապահներինը` 5 000-ի: Անդամների մոտ 50 տոկոսն, ի դեպ, կանայք են եւ աղջիկներ: Եվ մեր եռասերունդ ընտանիքում կարեւորագույն օղակներից են պատանի երկրապահները: Այս երեխաները վաղվա հզոր Հայաստանն են, վաղվա բարեկեցիկ, պաշտպանված Արցախն են: Մենք ամեն ինչ արել ենք, որ պատանի երկրապահը պետական ճանաչում ստանա: Այդ հարցում մեզ անվերապահ աջակցություն ցուցաբերեց ՀՀ նախագահ, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանը: 2014-ի սեպտեմբերի 9-ից հետո, երբ եռակողմ հուշագիր ստորագրվեց Երկրապահի, պաշտպանության եւ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ, Հանրապետության բոլոր դպրոցներում բացվեցին «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ: Մինչ այդ, օգոստոսի 19-ին, Երկրապահը հուշագիր էր ստորագրել արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Ավելի ուշ հուշագրեր ստորագրվեցին մի շարք պետական հաստատությունների, նախարարությունների հետ: Եվ այսօր գործընկեր կառույցներով, հայ առաքելական սուրբ եկեղեցու օրհնությամբ եւ մասնակցությամբ կազմակերպում, անցկացնում ենք հրամանատարասերժանտական դասընթացներ: Ամեն տարի ամռանն անցկացնում ենք ճամբարային ուսումնամարզական վարժանքներ: Արդեն երկու տարի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ ունենք Եռասերունդ երկրապահի հանգստի եւ ուսումնամարզական վարժանքների սեփական ճամբարը, ուր ամեն տարի հանգիստը հրամանատարասերժանտական դասընթացների հետ զուգահեռում են մի քանի հազար պատանի եւ երիտասարդ երկրապահներ: Երկրապահը հայի տեսակ է, եւ մենք ինքնակամ նոր սերնդին դաստիարակելու, հայեցի կրթելու պարտավորություն ենք ստանձնել:
[b]- Առիթ չենք ունեցել Ձեզ հետ զրուցելու նաեւ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:[/b]
- Ակնկալիքներս շատ մեծ են հայ ժողովրդից, հայրենիքից: Կարեն Կարապետյանին շատ վաղուց եմ ճանաչում: Գիտեմ իր սկզբունքայնությունը, վճռականությունը, ազգասիրությունը: Եթե ստանձնել է վարչապետի պաշտոնն, ուրեմն ուժերին վստահ է: Նա արցախցի է, եւ հաստատ զիջումների չի գնա Արցախի հարցում, Արցախի անկախությունը չի զիջի: Կարեն Կարապետյանն էլ, ինչպես ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ուժեղ, պաշտպանված, ազատ, անկախ Արցախի կողմնակից է: Իսկ ով հետաքրքրված է Արցախի շահով, Արցախի անվտանգությամբ, ուժեղ, հզոր Հայաստանի կողմնակից է: Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը անքակտելի բաղադրիչներ են, ինչպես օրինակ, անունը, ազգանունն ու հայրանունը: Ես վստահ եմ, համոզված եմ, որ Սերժ Սարգսյան - Կարեն Կարապետյան տանդեմը լուրջ առաջընթաց է բերելու մեր ազգին, մեր պետությանը, հայկական Արցախ պետությանը: Ես լիահույս եմ:
[b]- Մի քանի խոսքով էլ անդրադառնանք ՏԻՄ ընտրություններին: Երկրապահը շատ ակտիվ չէ՞:
[/b]
- Երկրապահի ակտիվությունը բնական է: Մենք չենք կարող անտարբեր լինել մեր երկրի ճակատագրի նկատմամբ: Հայաստան պետությունն ստեղծվել է երկրապահ զավակների արյան, մաքառումների գնով, եւ մենք պարտավոր ենք մասնակից լինել բոլոր պետական ծրագրերին: Մեր շարքերի առջեւ առաջնահերթ խնդիր ենք դրել ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Ժողովուրդն ինքը պետք է իր ձեռքով կերտի իր ճակատագիրը, որ հետո ինքն իրեն չմեղադրի, չասի, թե երկրիրն այսպիսին է, այնպիսին է: Այս ՏԻՄ ընտրությունները նաեւ նոր Սահմանադրության, նոր ընտրական օրենսդրության փորձարկում են, սա կարելի է համարել նախապատրաստություն գարնանը կայանալիք առավել լուրջ, առավել կարեւոր ընտրություններին:
[b]- Էջմիածնում, ուր քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց Ձեր որդին, նախընտրական շրջանն ուղեկցվեց կրակոցներով, ծեծկռտուքով: Ի՞նչ էր, ի վերջո, եղել:
[/b]
- Խնդրով իրավապահներն զբաղվում են, ընթանում է նախաքննություն: Համոզված եմ, որ իրավապահները, բոլոր ապացույցներով, կներկայացնեն գործի մանրամասներն, ու պարզ կդառնա, թե ով որքանով է մեղավոր: Ինչ վերաբերում է ընտրության արդյունքին, ապա կարծում եմ` Կարենի օրինականությանը ոչ ոք չի կասկածում: Նա ստացել է 10 600 ձայն` 7 000 ձայնով ավելի մոտական մրցակցից: Եվ ոչ մի ընտրական տեղամասում ոչ մի դիմում-բողոք չի ներկայացվել: Կարենը լավ քաղաքապետ է, շատ է աշխատում, քաղաքը զարգացնում է, եւ էջմիածնեցիք նրան սիրում են:
[b]- Եվ վերջին հարցը: Մոտենում է հոկտեմբերի 27-ը: Ինչպե՞ս կբնութագրեք հայոց նորագույն պատմության այդ էջը:
[/b]
- Մենք աշխարհի լավագույն ազգն ենք: Հայը հանճարեղ է, ամբողջ աշխարհն է հիացած հայերի արարած արվեստով, հայ գիտնականներով, գրողներով, արվեստագետներով, մարզիկներով, ռազմական գործիչներով: Ամբողջ առաջադեմ մարդկության լավագույն ստեղծագործությունների հեղինակները հայեր են: Սակայն, մենք նաեւ ծայրահեղությունների ազգ ենք: Կա ազգի տականքը` ինչպես Նժդեհն էր ասում: Եթե հայի մեկը կարող է իր գրկի երեխային վերցնել ու Ադրբեջան գնալ, իր կնիկ-էրեխուն պատրաստ է տալ թուրքին, իհարկե, կգտնվի նաեւ հայի անունով հայի կերպարանքով մարդ, որ ձեռք կբարձրացնի հայ ազգի պարծանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի վրա: Հոկտեմբերի 27-ը հանցագործություն էր հայ ազգի, հայոց պետականության նկատմամբ:
[b]Զրուցեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը
[/b]
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/30/97058/]SHAMSHYAN.com[/url]-ը, ֆոտոլրագրողը բացառիկ հարցազրույց էր ունեցել Զորավար Մանվել Գրիգորյանի հետ.
[b]- Հայաստանի Հանրապետությունն արդեն 25 տարեկան է: Խնդրում եմ` ներկայացրեք, թե Երկրապահն ի՞նչ դերակատարում է ունեցել Հայաստանի անկախացման գործընթացում:
[/b]
- Երկրապահը եղել է մեր ժողովրդի ազգային-ազատագրական շարժման ակունքներում: Երբ արցախահայության օրինական պահանջին թուրք ազերին Բաքվում, Սումգայիթում, այլ բնակավայրերում տեղահանություններ եւ ջարդեր հակադրեց, երբ զինված հարձակում հրահրեց Արցախի եւ Հայաստանի սահմաններին, հենց ազգի նվիրյալ հայորդիք էին, որ ըմբռնեցին զինված պայքարի կարեւորությունը: Ձեւավորվեցին երկրապահ կամավորական ջոկատներ, որոնք հետո համախմբվեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով: 1990-ի հունիսի 10-ին ընդունվեց ջոկատների միավորման հռչակագիրը, իսկ ԵԿՄ հիմնադիր համագումարը կայացավ 1993-ի հուլիսին, երբ ընթանում էր կատաղի պատերազմը: Պատահական չէ, որ թե´ ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահը, թե´ ՀՀ առաջին պաշտպանության նախարարը Սպարապետ Վազգեն Սարգսյանն է եղել: Երկրապահն ստեղծվեց ժողովրդի տարբեր խավերից, ելավ ժողովրդի ծոցից ու սկսեց պաշտպանություն կազմակերպել, բանակ ստեղծեց: Երկրապահն է եղել անկախության կերտողն ու պահապանը, Երկրապահն է եղել հայրենյաց սահմանների պաշտպանն ու տարածքներ ազատագրողը: Երկրապահն է եղել հայոց բանակի հիմնադիրը, իսկ անկախությունը բանակի շնորհիվ ծնվեց ու պաշտպանվեց: Ի դեպ, ասեմ, որ ֆիդայական ջոկատները, կամավորականներս հաջողությամբ կարողացանք մերվել, համախմբվել դրսից եկած պրոֆեսիոնալ զինվորականների, Սովետական բանակի հայ հրամանատարների եւ այլ երկրերից եկած հայորդիների հետ: Դա էր պահանջում հայ ազգի շահը: Ես առանձնահատուկ պետք է նշեմ, որ Հայաստանի, Արցախի անկախացման գործընթացում անուրանալի ավանդ են ունեցել Արցախյան պատերազմի տարիներին պաշտոնավարած մեր պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը:
[b]- Պարո´ն գեներալ, եթե կարելի է` մի քանի խոսքով անդրադարձեք անձամբ Ձեր մասնակցությանն ազատագրական պատերազմին: Որովհետեւ որոշ բաշիբոզուկներ վերջերս փորձում են կասկածի տակ դնել Ձեր հերոսական կենսագրությունը: Թեպետ ինքս եմ ապրիլյան պատերազմի օրերին տեսել, համոզվել, թե ինչպես էին ոգեւորվում արցախցիները եւ մեր կամավորականները Ձեզ տեսնելով` բացականչելով, որ մեր հերոսն է եկել, ուրեմն հաղթելու ենք:
[/b]
- Ասեմ շատ համառոտ: 1989 թվականի սկզբին, Համլետ Նահատակյանի նախաձեռնությամբ, էջմիածնեցի կամավորներով մեկնում ենք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղ եւ Էդիլլու (Ուխտաձոր) Ձորակի գյուղեր: 1990 թվականի սկզբին ընտրվել եմ Հադրութի Էդիլլու Ձորակի յոթ գյուղերի ինքնապաշտպանությամբ զբաղվող Էջմիածնից եկած կամավորական ջոկատի եւ ձորակի հրամանատար: Խորհրդային բանակի կողմից կատարվող անձնագրային ամենօրյա ստուգումների սարսափի ներքո ջոկատը գրեթե ընդհատակյա պարտիզանական գործունեություն էր ծավալում: 1990 թվականի աշնանը կամավորականների կողմից ընտրվել եմ Էջմիածնի շրջանի «Երկրապահ» ջոկատի եւ ձորակի հրամանատար: 1990 թվականի նոյեմբերի 15-ին Էդիլլու Ձորակի Դուդուկչի գյուղում, 14 ընկերներիս հետ, ձերբակալվել եմ խորհրդային բանակի հատուկ ջոկատայինների կողմից՝ ալֆա: 1990 թվականի դեկտեմբերի 12-ին, Արցախի տղաների աջակցությամբ 5 մարտական ընկերներիս հետ, Ստեփանակերտի հիվանդանոցից փախչել ենք եւ նորից հայտնվել Էդիլլու Ձորակում: Տղաներից յոթը դատապարտվեցին, հետո մենք կարողացանք տարբեր միջամտություններով նրանց տեղափոխել Վրաստան, Վրաստանից Հայաստան: Հայրենիքում նրանք, բնականաբար, ազատության մեջ հայտնվեցին:
Նմանատիպ նյութեր
2614 դիտում
13:15 13-08-2020
Սիրահայը գործի, արարումի սովոր հայի տեսակ է, նրան չէր կարելի խոստումներով միայն կերակրել. Սպարտակ Ղարաբաղցյան
Այս բաժնից
9411 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին