Բաբկեն Սեդրակյանի այցը Չեխիա՝ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի շրջանակներում
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի անմիջական աջակցությամբ, Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ŠKODA ընկերության հրավերով մեկնել է Չեխիայի Հանրապետություն։
Այցը նպատակ ուներ քննարկելու Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման և տեխնոլոգիական վերազինման հնարավորությունները։
Բաբկեն Սեդրակյանն այցելել է ŠKODA Group-ի արտադրական համալիր, որտեղ հանդիպել է ընկերության ղեկավարության հետ, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արտադրական գործընթացներին և ներկայացրել մետրոպոլիտենի արդիականացման հրատապ անհրաժեշտությունը՝ շեշտադրելով ենթակառուցվածքային բարեփոխումների կարեւորությունը։
Այցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանը եղել է նաև Պրահայի մետրոպոլիտենի վերանորոգման գործարանում, ուսումնասիրել է գործող համակարգերի տեխնիկական ներուժը և ծանոթացել Չեխիայում կիրառվող նորարարական լուծումներին՝ մետրոպոլիտենային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։
Բացի տեխնիկական հաստատություններից, Երևանի մետրոպոլիտենի ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև արդյունաբերական և ֆինանսական ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Եվրոպական ներդրումային բանկի, Չեխիայի արտահանման բանկի, ինչպես նաև Չեխիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։
Այս այցը կարևոր հնարավորություն էր՝ ուսումնասիրելու քաղաքային տրանսպորտի զարգացման միջազգային փորձը և գտնելու համագործակցության նոր ուղիներ։