211652_close_icon

Մասիսի քաղաքապետի հանձնարարականով՝ Այնթապի գերեզմանների հարևանությամբ հսկայական տարածքը աղբից մաքրելու համար հեռացվեց 250 բեռնատար աղբ. տարածքում էլ տեղադրվելու են տեսախցիկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count57525 դիտում article-date 11:03 09-04-2025
SHAMSHYAN.com-ը ապրիլի 7-ին ֆոտոռեպոտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինիպիսի հակասանիտարական ու գարշահոտ վիճակ է տիրում Արարատի մարզի Մասիսի խոշորացված համայնքի Այնթապ բնակավայրի գերեզմանների հարևանությամբ, որտեղ կուտակված է մի քանի տոննա շինարարական ու կենցաղային աղբ, սատկած կենդանիներ, լեշեր և տպավորություն էր ստեղծվել, թե Նուբարաշենի աղբավայրին մրցակից նոր աղբավայր է ստեղծվել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակոմից ժամեր անց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով նշված վայր են ժամանել «Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում, ենթակառուցվածքների սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր նախ ուսումնասիրել են տեղանքը, իսկ երեկ՝ ապրիլի 8-ին, արդեն հատուկ տեխնիկաներով մտել են նշված վայր և միայն այնտեղից 250 բեռնատարով հեռացրել են այդքան աղբ ու տարածքը բերել նախկին տեսքին:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքապետի կողմից նշված վայրի մի քանի հատվածներում տեղադվելու են տեսախցիկներ, ինչը հնարավորություն կտա, որ եթե կրկին ինչ-որ փնթի կամ փնթիներ փորձեն տարածքը ապականել, տեսախցիկներով կհայտնաբերվեն ու նրանցով կզբաղվեն համապատասխան մարմինները: 
 
Մնում է բնակիչները Մասիսի քաղաքապետարանի հերթական հսկայածավալ աշխատանքը ըստ արժանվույն գնահատեն ու տարածքը չապականեն: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Արարատի մարզի Այնթապ գյուղի գերեզմանների հարևանությամբ տևական ժամանակ է՝ տիրում էր հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն։ Արդյոք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, Այնթապ վարչական շրջանի ղեկավարը տեղյա՞կ են, թե ինչի է վերածվել այդ հատվածը, որտեղ թափված են մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբ, սատկած կենդանիների լեշեր ու այդ ամենի «հերոսները» մինչ այժմ վստահ լինելով, որ չեն հայտնաբերվի ու պատասխանատվության չեն ենթարկվի, շարունակում են բնության «հերն անիծել»։

Այստեղ անելիք ունեին նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի ծառայողները, ովքեր, եթե ցանկություն ունենան, օրերի ընթացքում կարող են հայտնաբերել աղբը լցնողներին, ապա ենթարկել վարչական պատասխանատվության, պարտավորեցնել իրենց թափած աղբը հեռացնել, որ չփորձեն այլևս բնության նկատմամբ նման ոտնձգություն անել, նույնիսկ ճիշտ կլինի, որ նման «փնթիների» տվյալները հրապարակվեն, ինչը դաս կլինի, որ հետագայում նման վերաբերմունք չցուցաբերվի՝ անկախ քաղաքից ու մարզից։

Նշված վայրում երևի թե 200-300 բեռնատար աղբ է լցված եղել և այդ հոտը հասել է նույնիսկ Այնթապի գերեզմաններ, որտեղ նաև հանգչում են Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների շիրիմները, ու նույնիսկ արտասահմանից եկած բազմաթիվ հյուրեր, երբ այցելում են նրանց շիրիմներին ծաղիկներ խոնարհելու և խնկարկելու, տեսնում են այդ հակասանիտարական վիճակը և շնչում այդ գարշահոտը։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր