211652_close_icon

Մասիսի քաղաքապետի հանձնարարականով նորից Այնթապի նույն վայրից հեռացվեց մի քանի բեռնատար կենցաղային ու շինարարական աղբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count409 դիտում article-date 22:09 23-04-2025
SHAMSHYAN.com-ը ապրիլի 7-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից 1 տարի առաջ Այնթապ բնակավայրի տարածքում՝ կիսակառույց շինության մոտ կուտակված մի քանի տոննա կենցաղային և շինարարական աղբը մաքրելուց հետո ինչպես էին որոշ «փնթիներ» տարածքը նորից վերածել «խոզանոցի»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից օրեր անց Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանի հանձնարարականով Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները մաքրեցին տարածքը՝ հեռացնելով մի քանի բեռնատար աղբ, ու հիմա տարածքը նորից բերվել է նախկին տեսքին։

Մնում է՝ բնակիչները գոնե սրանից հետո նորից աղբ չթափեն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, գրեթե 1 տարի առաջ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները Երևան-Մասիս ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այնթապ բնակավայրի տարածքում՝ կիսակառույց շինության մոտից, հեռացրել էին մի քանի տոննա՝ մոտ 30 բեռնատար կենցաղային ու շինարարական աղբ։Թվում էր, թե քաղաքացիները նշված հատվածն այլևս չեն վերածի աղբանոցի, մինչդեռ 1 տարին չլրացած նույն պատկերն է։ Այս դեպքում չպետք է մեղադրել Մասիսի քաղաքապետարանին, այլ մեղավորները նրանք են, ովքեր չեն գնահատում մաքրությունը, գերադասում են հակասանիտարական վիճակն ու կեղտը ու գուցե հենց նման մարդիկ իրենց տանն էլ են նույն հոգեբանությամբ քնում ու արթնանում։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր