211652_close_icon

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից մեկ տարի առաջ Արարատի մարզում մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբից տարածքը մաքրելուց հետո նորից «փնթիների» կողմից տարածքը «խոզանոցի» է վերածվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count9034 դիտում article-date 22:23 07-04-2025
Գրեթե 1 տարի առաջ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները Երևան-Մասիս ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այնթապ բնակավայրի տարածքում՝ կիսակառույց շինության մոտից, հեռացրել էին մի քանի տոննա՝ մոտ 30 բեռնատար կենցաղային ու շինարարական աղբ։

Թվում էր, թե քաղաքացիները նշված հատվածն այլևս չեն վերածի աղբանոցի, մինչդեռ 1 տարին չլրացած նույն պատկերն է։ 

Այս դեպքում չպետք է մեղադրել Մասիսի քաղաքապետարանին, այլ մեղավորները նրանք են, ովքեր չեն գնահատում մաքրությունը, գերադասում են հակասանիտարական վիճակն ու կեղտը ու գուցե հենց նման մարդիկ իրենց տանն էլ են նույն հոգեբանությամբ քնում ու արթնանում։

Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր