211652_close_icon

Եվրախորհրդարանը կոչ է արել սառեցնել ԵՄ երկխոսությունը Էրդողանի հետ

views-count2899 դիտում article-date 17:55 06-04-2025
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Միքայել Գահլերը կոչ է արել դադարեցնել ԵՄ-ի հետ շփումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մինչև Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանքից ազատվելը։

«Մինչ Իմամօղլուն կալանքի տակ է, մենք պետք է սառեցնենք ԵՄ-ի և անդամ երկրների շփումները քաղաքական մակարդակով: Դա զգալիորեն կուժեղացնի Էրդողանի վրա ճնշումը»,- ասել է Գալերը գերմանական Bild թերթին:

Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ չի աջակցում շփումների ամբողջական խզմանը, քանի որ Թուրքիան «շարունակում է մնալ ԵՄ կարևոր գործընկերը» միգրացիայի, անվտանգության և ուկրաինական հակամարտության հարցերում։ Քաղաքական գործիչը նաեւ կոչ է արել ակտիվացնել շփումները թուրքական ընդդիմության հետ։

Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիայի դատարանը մարտի 23-ին որոշում է կայացրել ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Սակայն երկրորդ ահաբեկչության գործով հետաքննության շրջանակում կալանավորման միջնորդությունը մերժվել է։

 

Նմանատիպ նյութեր