211652_close_icon

Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիությանը վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները

views-count541 դիտում article-date 12:00 11-06-2015
Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որում կոչ է անում Եվրամիությանը վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները և Մոսկվային այլևս Բրուսելի ռազմավարական գործընկեր չհամարել` հիմք ընդունելով Ղրիմի գործոնը և Դոնբասի հակամարտությունը: Բացի դրանից, բանաձևում կոչ է արվում անհապաղ եվրոպական էներգետիկ միություն ստեղծել և պայքարել ռուսական քարոզչության հետ` ստեղծելով ռուսալեզու լրատվամիջոցներ, որոնք ակտուալ հարցերի վերաբերյալ այլ տեսակետներ կառաջարկեն:

Նմանատիպ նյութեր