Եվրախորհրդարանը կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել Աբխազիայի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրից
Նախօրեին Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽ լիագումար նստաշրջանում Եվրամիություն-Վրաստան Ասոցացման համաձայնագրի վավերացման հետ կապված Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որում ասված է, որ համաձայնագիրը վերաբերում է միջազգային հանրության կողմից ընդունված Վրաստանի ողջ տարածքին, չնայած նչան, որ Ռուսաստանը շարունակում է օկուպացնել Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանները:
Բանաձևին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 491 պատգամավոր, դեմ՝ 84 և ձեռնպահ՝ 63: Պատգամավորները դատապարտել են Ռուսաստանի և Աբխազիայի միջև նոյեմբերի 24-ին ստորագրված ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին պայմանագիրը և անվանել այն՝ որպես քայլ, որն ուղղված է Աբխազիայի ամբողջական տարանջատմանը և կոչ արել Ռուսաստանին չեղյալ համարել պայմանագիրը: