211652_close_icon

ժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ

views-count712 դիտում article-date 12:32 30-03-2025
Մարտի 30-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 14 անձ, որոնցից՝

✔️Գյումրի համայնքում՝ 7 քաղաքացի,
✔️Փարաքար համայնքում՝ 7 քաղաքացի։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղ (ձև 9) ստացել են 5 անձ, որոնցից՝

✔️Գյումրի համայնքում՝ 3 քաղաքացի,
✔️Փարաքար համայնքում՝ 2 քաղաքացի:

ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել։

 

Նմանատիպ նյութեր