«Եթե ընդդիմադիրներից որևէ մեկդ ինձանից շատ ձայն հավաքի, իմ ձայները տալու եմ ձեզ՝ առանց պետական պաշտոն զբաղեցնելու»․ Վարդան Ղուկասյան. aravot.am
Aravot.am-ը գրում է. Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Կոմունիստական կուսակցության» ցուցակով մասնակցող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ամփոփիչ հանրահավաքը տեղի ունեցավ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ Երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանի մոտ։
Այն բազմամարդ էր․ Վարդան Ղուկասյանը ծաղիկներ խոնարհեց երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին ու իր խոսքը սկսեց աղոթքով։
Նա քննադատեց երկրի իշխանությանը,ներկայացրեց քաղաքի զարգացման իր ծրագրերը, նշեց, որ 65 տարեկան է, այդ տարիքում մարդն ավելի շատ ուզում է հանգիստ ապրել, քան մտնել ընտրապայքարի մեջ, սակայն երկրի ճակատագիրը, հայոց ազգի հետ տեղի ունեցածը չպիտի անտարբեր թողնի յուրաքանչյուր հայորդու։
«Այսօրվա վարած քաղաքականությունը մտել է յուրաքանչյուրիս օջախը, յուրաքանչյուրիս գյուղը, փողոցը և տները։ Եվ հետո հանձնել ենք երկիրը մի իշխանության, որն ասում է, թե Հայոց Ցեղասպանությունը երկրորդական է մեզ համար, զինանշանի վրայից ուզում են հանեն Մասիս սարը։
Մինչև արցախյան պատերազմը, մոտ 5000 սպաների, որոնք հաղթել են պատերազմը, ազատել են աշխատանքից, և նրանց փոխարեն բերել են մարդկանց, ասենք մեկը պոնչիկ սարքող է կամ ինչ-որ կոշկակար։ Բերել են ռազմական արվեստը չգիտենալով՝ հսկայական էդ կառույցները տվել են իրենց ձեռքը պատերազմի ժամանակ»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում