211652_close_icon

«ՊՆ-ն ճիշտ ինֆորմացիա չի տալիս»․ Սեյրան Օհանյանը՝ սահմանային կրակոցների մասին. Aravot.am

views-count2317 դիտում article-date 17:53 27-03-2025
«Ես քիչ առաջ եմ խոսել Խնածախ, Վաղատուր գյուղի համապատասխան մարմինների, մեր մտերիմների հետ, որոնք որ ասում են, որ այդ կրակոցները գյուղի վերեւով են անցնում։ Այսինքն, դեպի մեր կողմն են։ Դա նշանակում է, որ այդ ինֆորմացիան պետք է հստակ տրվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սյունիքի հատվածում հայկական գյուղերում լսվող կրակոցներին, որոնց մասին բնակիչներն են ահազանգում։

ՊՆ-ից հայտարարում են, որ դրանք թիրախային չեն եւ հայկական կողմին ուղղված չեն։ Պաշտպանության նախկին նախարարը հայտարարում է՝ ՊՆ-ն ճիշտ ինֆորմացիա չի տալիս։ «Ադրբեջանի կողմից դա խաբկանք է»,- խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի մասին՝ ասաց Սեյրան Օհանյանը։ Իր բնութագրման ապացույցը նա համարում է ադրբեջանական կողմի կեցվածքը, որը զուգորդվում է սահմանին կրակոցներով եւ ապատեղեկատվությամբ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր