211652_close_icon
views-count7618 դիտում article-date 19:04 19-12-2015

Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է սահմանային իրադրությանը. ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով Արցախի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ, հայկական հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում, տեղերում ծանոթացել է սահմանային իրադրությանը, հակառակորդի ոտնձգություններին՝ այսուհետ առավել նպատակային կերպով հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել հրամկազմի և ժամկետային զինծառայողների հետ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր