61134 դիտում
20:06 30-10-2016
Երևանում «Շանթ» ռեստորանային համալիրի տնօրենը Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Hyundai մակնիշի 160 OR 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Հասրաթյան փողոցում՝ «Շանթ» գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրերթի ենթարկվածը, ով փողոցը անցնելիս է եղել չնախատեսված վայրով, տեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն»։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։
Չի բացառվում, որ նախապատրաստված նյութերը փոխանցեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները Գ․ Շամշյանին ասում էին, վարորդի անունը Սարգիս է, ով աշխատում է «Շանթ» ռեստորանային համալիրում՝ որպես տնօրեն։
***
[color=#CC0000]31/10/2016
10։00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ ՃՈ հետաքննչական բաժինը պարզել է, որ վրաերթի ենթարկվածը 62-ամյա Մերուժան Աղաբաբյանն էր, ով գիշերը ժամը 02։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Փաստի առթիվ էլ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որով զբաղվում է ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը։
Պարզվել է նաև, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 27-ամյա Սարգիս Մուրադյանը, ով աշխատում է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ում։ [/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+