«Արմ Սվիթ» ՍՊԸ-ից հայտնում են, որ իրենք նման արտադրամասի պետ չունեն, մինչդեռ տղամարդը, ում մոտ հայտնաբերել են թմրամիջոցներ, ոստիկաններին հայտնել է հակառակը
Մարտի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողների կողմից թմրանյութի հայտնաբերման մասին:
Հրապարակման մեջ նշել էինք, որ կասկածյալը, ում մոտ եղած կախազարդում հայտնաբերվել էին թմրամիջոցներ, աշխատում է «Արմ Սվիթ» ՍՊԸ-ում՝ որպես արտադրամասի պետ:
Այսօր՝ մարտի 22-ին SHAMSHYAN.com զանգահարած տղամարդը ներկայացավ, որ ինքը նշված ՍՊԸ-ի տնօրենն է, ու նշված աշխատակից իրենց ՍՊԸ-ում երբևէ չի եղել, ու հիմա էլ չկա, հետևաբար Երևանի բնակիչ 32-ամյա Մարտիրոս Շ. անուն ազգանունով աշխատակից իրենք չունեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավատալով «Արմ Սվիթ» ՍՊԸ-ի տնօրեն ներկայացած տղամարդուն, բայց նաև լրացուցիչ ճշտեցինք, որ ոստիկանությունում այդ տղամարդը ներկայացել է, որ արտադրամասի պետ է:
Մնում է դա պարզեն իրավապահները, թե ինչն է պատճառը, որ չաշխատելով նշված ՍՊԸ-ում, հայտնել է, որ ինքը այդ ՍՊԸ-ում է աշխատում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 18-ին թմրանյութի հայտնաբերման դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Սասնա Ծռեր փողոցի 1/7 հասցեի մոտից թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն էին տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա Մարտիրոս Շ․-ին՝ իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
Արդեն ոստիկանությունում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր կախազարդ՝ լցված 0.64 գր. «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով և 3 հատ փաթեթներ համապատասխանաբար լցված 0.77 գր., 0.33 գր. «Շոկո» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով և 0.25 գր. «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով:
Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում փաստաթղթեր էին կազմվել, որոնք Մարտիրոս Շ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակի քննչական բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի քրեական վարչության հատուկ պահպանվող տարածք:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարտիրոս Շ․-ն աշխատում է «Արմ Սվիթ» ՍՊԸ-ում, որպես արտադրամասի պետ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։