Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու, չկրակելու մասին, դրա համար պետք են տեսագրություններ, իսկ քանի-որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են, մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ: Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել: Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ կա՞, Պապիկյանը պատասխանել է. «Ոչ, չկա»:
Իսկ կա՞ արդյոք էսկալացիայի ռիսկ, պատերազմի վտանգ պաշտպանության նախարարը պատասխանել է. «Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ, այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ: Մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, ՊՆ-ն չի հաստատում»: