706 դիտում
23:55 18-01-2025
Իսրայելական զnրքերի դnւրսբերումը և Լիբանանի բանակի տեղակայnւմը համատեղ սահմանին նոր էջ կբացեն խաղաղության մեջ. Անտոնիո Գուտերեշ
Իսրայելական զորքերի դուրսբերումը և լիբանանյան բանակի տեղակայումը համատեղ սահմանին նոր էջ կբացեն խաղաղության մեջ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը Բեյրութում բանակցություններ է վարել հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ։
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու իսրայելական զորքերի անվտանգ դուրսբերումը հարավային Լիբանանից մինչև հունվարի 27-ը՝ հրադադարի համաձայնագրով նախատեսված վերջնաժամկետը»,-ասել է Գուտերեշը՝ պատրաստակամություն հայտնելով մոբիլիզացնել միջազգային հանրությանը Լիբանանին ամեն տեսակի աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է նախագահ Աունին հանրապետության ղեկավար ընտրվելու կապակցությամբ և համերաշխություն է հայտնել Լիբանանի ծանր տուժած ժողովրդին։ Նրա խոսքով՝ հանրապետության ապագա իշխանությունը բացառիկ հնարավորություն ունի ամրապնդելու պետական ինստիտուտները և աշխատելու երկրի վերածննդի ուղղությամբ։
«Գիտեմ, որ լիբանանցիներն ունեն մեծ տոկունություն և մեծ քաջություն, և ես հավատում եմ, որ նրանք կկարողանան կրկին Լիբանանը դարձնել Մերձավոր Արևելքի կենսական կենտրոն»,-ընդգծել է նա։

Նմանատիպ նյութեր
874 դիտում
11:43 21-05-2023
Ժամանակն է բարեփոխելու Անվտանգության խորհուրդը և Բրետտոն Վուդսի համակարգը․ Անտոնիո Գուտերեշ
1432 դիտում
23:16 21-07-2024
Իսրայելական զորքերը գնդակոծել են Լիբանանի բանակի դիրքերը, երկու զինվոր վիրավորվել է
2261 դիտում
18:43 19-07-2018
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի հետագա զարգացմանը․ Գուտերեշ
Այս բաժնից
664 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
739 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg
763 դիտում
22:38 18-01-2025
ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում շուրջ 550 շվեդ զինվորական է ժամանել Լատվիա