Արարատի մարզում տղամարդը Այնթապի վարչական ղեկավարի հետ խնդիրներ ունենալու պատճառով 8 հատ անվադող է տարել համայնքապետարանի շենքի մոտ և այրել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 17-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնել են, որ տեղեկություն են ստացել այն մասին, որ Այնթապի համայնքապետարանն այրվում է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Կնյազ Պ․-ն, ունենալով միջանձնային խնդիրներ համայնքի վարչական ղեկավար 59-ամյա Գեղամ Հ․-ի հետ, իր «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենային ամրացված կցորդիչով 8 հատ անվադող է տարել Այնթապ գյուղի 6-րդ փողոցի 47 հասցեում գտնվող համայնքապետարանի տարածք և այրել:
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Լուսանկարում Մասիս խոշորացված համայնքի Այնթապի վարչական ղեկավար Գեղամ Հովհաննիսյանն է
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։