211652_close_icon

Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ԵԱ-ի առաջատարին զիջում են կես միավորով

views-count697 դիտում article-date 20:00 20-03-2025
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 5-րդ տուրում հաղթանակ են տոնել Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Երիցյանը: Իրենց պարտիաները խաղաղ արդյունքով են ավարտել Շանթ Սարգսյանը, Սարգիս Սարգսյանը, Արսեն Դավթյանը: Արթուր Դավթյանը պարտվել է: 

Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանն առաջատարին զիջում են կես միավորով և ունեն 4,5 միավոր: 

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն մեկնարկել է մարտի 15-ին և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին մասնակցում է 390 շախմատիստ: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ:

Նմանատիպ նյութեր