Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը մեկ միավոր են զիջում առաջատարին․ շախմատի ԵԱ
Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ-ոքի է խաղացել հույն Դիմիտրիոս Մաստրովասիլիսի հետ: Հայ գրոսմայստերը վաստակել է 4 միավոր և մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ուկրաինացի Անտոն Կորոբովին: 4 միավոր ունի նաև Մանուել Պետրոսյանը, որը սևերով հաղթեց ադրբեջանցի Վուգար Ռասուլովին: Լրացուցիչ գործակիցներով Սարգսյանը 8-րդն է, Պետրոսյանը՝ 32-րդը։
3,5-ական միավոր են վաստակել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:
Այսօր կկայանա 6-րդ տուրը:
3,5-ական միավոր են վաստակել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:
Այսօր կկայանա 6-րդ տուրը: