211652_close_icon
views-count65305 դիտում article-date 17:40 02-10-2020

«Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը, լեգենդար զինվորներն ու սպաները անառիկ են պահում նաև Մռավ սարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արցախի պաշտպանության բանակի սպան ու ժամկետային զինծառայողը անառիկ են պահում ոչ միայն սահմանը, այլև արցախցիների համար սրբության սրբոց սարերից մեկը նաև, Մռավ սարը: Մեկ հայ եթե մեկ անգամ լինի Արցախ աշխարհում ու տեսնի այդ չնաշխարհիկ բնությունն ու բիբլիական համարվող Մռավը, ապա պատրասատ է կյանքի գնով պաշտպանել հողն Հայրենի: Ներկայացնում ենք տարիներ առաջ «Եղնիկներ» հայտնի զորամասի զինվորների ծառայությունը: Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2020/10/02/1166145/] ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, «Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը: Կեցցե՛ հայոց բանակը: Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր